Թունիսում զինված հարձակման հետևանքով ութ զբոսաշրջիկ է զոհվել


04:33 , 19 մարտ, 2015

Lurer.com–ը գրում է.

Թունիսում խորհրդարանի վրա տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով զոհվել է ութ զբոսաշրջիկ, փոխանցում է Reuters-ը:

Ինչպես հաղորդվում է` մյուս զբոսաշրջիկները պատանդ են վերցված:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ զինված տղամարդիկ Թունիսի թանգարանում պատանդներ են վերցրել: Նախնական տվյալներով` պատանդառության մեջ երեք մարդ է գտնվում:

Նշվում է, որ թանգարանը գտնվում է խորհրդարանի կողքին, որտեղ իրականացվել է զինված հարձակումը: