Քննիչը զինծառայողից կաշառք է պահանջել. armlur.am


03:27 , 19 մարտ, 2015

Քննիչը զինծառայողից կաշառք է պահանջելArmlur.am-ը գրում է.

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 2-րդ կայազորային քննչական բաժնի հատկապես կարևոր գործերի քննիչ Շահեն Հայրապետյանը աշխատանքի բերումով տեղեկացել է, որ նույն բաժնի քննիչն իր վարույթում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման համար մեղադրանք է առաջադրել իր ծանոթ, պայմանագրային զինծառայող, ենթասպա Նարեկ Ավանեսյանին:

Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկվելուց հետո՝ Նարեկ Ավանեսյանը պաշտպան ունենալու հարցում իրեն աջակցելու համար դիմել է Շահեն Հայրապետյանի օգնությանը: Վերջինս, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի խոշոր չափերով հաշտակություն կատարելու դիտավորությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, օգտվելով Ն. Ավանեսյանի կողմից իր հանդեպ ձևավորված վստահությունից, նրան առաջարկելու, հորդորելու եղանակով դրդել է կատարած հանցագործության համար ազատազրկման ձևով պատիժ չկրելու կամ պատիժը պայմանականորեն չկիրառելու համար իր միջոցով խոշոր չափերի՝ 2 հազ. ԱՄՆ դոլարի սահմաններում կաշառք տալ մեղադրանքը դատարանում պաշտպանող ՀՀ զինվորական դատախազության թիվ 2 կայազորի դատախազության դատախազին, ինչին Նարեկ Ավանեսյանը համաձայնել է: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ