01:58 , 19 մարտ, 2015
Tert.am–ը գրում է.
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու համար մահճակալ են գնել, որպեսզի նա դրանից օգտվի կառավարությունում անցկացրած գիշերներին: Այս մասին հայտնում է «Գազետան»:
Վարչապետի գրասենյակի խոսնակ Մայա Ծկիտիշվիլին հաստատել է, որ վարչապետի համար կահույք է գնվել, այդ թվում՝ մահճակալ: Նա նշել է, որ մահճակալի գինը 950 եվրո է: Խոսնակն ընդգծել է, որ «այդ մահճակալը նախատեսված է առաջին դեմքի համար, ով հաճախ ստիպված է լինում աշխատել մինչև առավոտյան չորսը»:
Վրաստանի նախկին նախագահի կուսակցությունը Վրաստանի կառավարությանը մեղադրել էր վարչապետի նստավայրի համար էլիտար կահույք գնելու համար: Ըստ նախկին իշխանությունների` այդ հաճույքի համար վարչապետի գրասենյակը իտալական կահույքի ընկերություններին 82,8 հազար ԱՄՆ դոլար էր վճարել: