«Բորուսիա»-«Յուվենտուս»` 0:3. Թուրինցիները ջախջախեցին մրցակցին և դուրս եկան քառորդ եզրափակիչ


01:38 , 19 մարտ, 2015

1in.am–ը գրում է.

FBL-EUR-C1-DORTMUND-JUVENTUS

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ ընդունեց Թուրինի «Յուվենտուս»-ին:

Հանդիպումն ավարտվեց հյուրերի ջախջախիչ հաղթանակով: «Ծեր սենյորա»-ի կազմում աչքի ընկան Ալվարո Մորատան և Կառլոս Տևեսը:

Հավելենք, որ հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային րոպեներից և փոխարինվեց 63-րդ րոպեին:

Այսպիսով, երկու խաղերի արդյունքում (1:5) «Յուվենտուս»-ը դուրս եկավ ¼ եզրափակիչ:

«Բորուսիա»-«Յուվենտուս»` 0:3

0:1 Տևես (3՛), 0:2 Մորատա (70՛), 0:3 Տևես (79՛)