Օբաման և Մերկելը պայմանավորվել են չթուլացնել պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ


00:57 , 19 մարտ, 2015

10714693_359705394185571_890780829_nAraratnews.am-ը գրում է.

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պայմանավորվել են չթուլացնել Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցները: Այս մասին տեղեկացնում է Սպիտակ տան մամլո ծառայությունը:

«Կողմերը վերահաստատել են իրենց պայմանավորվածությունը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել, մինչև վերջինս ի կատար կածի Մինսկում ստանձնած պարտավորությունները»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ:

Նշենք, որ ԱՄՆ-ի և Գերմանիայի ղեկավարների հեռախոսզրույցի հիմնական թեման եղել է Ուկրաինայում ստեղծված իրադրությունը: