00:38 , 19 մարտ, 2015
Mediamonitor.am-ը գրում է․
Բրազիլիյում 1982 թվականից սկսված և շուրջ 6000 երեխաների շրջանում իրականացված ուսումնասիրությունը պարզել է, որ այն երեխաները, ովքեր ավելի երկար ժամանակ են կերակրվել կրծքով, ուսման մեջ ավելի մեծ հաջողությունների են հասնում և հետագայում ավելի շատ են վաստակում:
Բրազիլիայում հետազոտողները վերջին երեք տասնամյակների ընթացքում սկսած ծննդյան օրվանից հետևել են մոտ 6000 երեխաների, ինչի արդյունքում հնարավորություն են ստացել պատկերացում կազմել կրծքով կերակրելու երկարաժամկետ արդյունքների մասին: Այդ երեխաներից մոտ 3500-ը, ովքեր այսօր արդեն 30 տարեկան մարդիկ են, ընդունել են հետազոտության շրջանակներում իրականացվող հարցազրույցներին և IQ թեստերին մասնակցելու հրավերը: Այսպիսով, նրանք, ովքեր կրծքով ավելի երկար էին կերակրվել ունեն ավելի բարձր կրթամակարդակ, փաստացի ավելի շատ ժամանակ են հատկացրել իրենց կրթությանը, ներկայում ավելի շատ են վաստակում և ընդհանուր առմամբ ավելի հաջողակ են։
Հանրահայտ փաստ է, որ կրծքով կերակրելը երեխայի մոտ որոշակի չափով բարձրացնում է IQ մակարդակը: Բրազիլիայի Պելոտաս քաղաքի Ֆեդերալ համալսարանի դոկոտոր Բերնարդո Լեսսա Օրտան այլ հարցի էր ցանկանում պատասխանել։ Նա փորձում էր պարզել թե արդյո՞ք այս հանանգամանքը ի վերջո հանգեցնում է ավելի բարձր ինտելեկտի և արդյոք ավելի լավ հեռանկարներ է ստեղծում մարդու կյանքում:
«Մեր հետազոտությունը պարզեց, որ երկարաժամկետ կրծքով կերեկրելը ոչ միայն բարձրացնում է ինտելեկտուալ մակարդակը, համենայնդեպս մինչև 30 տարեկանը, այլ նաև իր ազդեցությունն է ունենում և՛ անհատական, և՛ սոցիալական մակարդակներում՝ բարելավելով կրթամակարդակը և վաստակելու ունակությունը», – ասում է նա:
Միայն մասնակիցների տարիքը չէ, որ այս հետազոտությունը յուրօրինակ է դարձնում: Օրտան ասում է, որ այն զերծ է նմանատիպ այլ հետազոտությունների հիմնական խնդրից, քանի որ, երբ այն 1982 թվականին մեկնարկեց, այդ ժամանակ միայն հարուստ և կրթված կանայք չէ որ կրծքով էին կերակրում իրենց երեխաներին: Կրծքով կերակրելը ներհատուկ չէր միայն մեկ սոցիալ-տնտեսական խմբի։ Կրծքով կերակրելու պրակտիկան հավասարաչափ տարածված էր բոլոր սոցիալական խմբերում: Այնպես որ բարձր արդյունքներ ցուցաբերած 30 տարեկանների խումբը միայն հարուստ խավի ներկայացուցիչներից չէր կազմված:
Համենայնդեպս, Lancet Համաշխարհային առողջապահության ամսագրում տպագրված հետազոտության արդյունքների վերլուծության ընթացքում հետազոտողները հաշվի են առել նաև հետազոտության ամեն մասնակցի ծննդյան պահին իր ընտանիքի եկամտի մակարդակը, ծնողների կրթամակարդակը, գենետիկ ծագումնաբանությունը, հղիության ընթացքում մոր ծխելու հանգամանքը, մոր տարիքը ծննդաբերության պահին, մասնակցի քաշը ծննդյան պահին և ծննդաբերության ձևը, որպեսզի խուսափեն բոլոր այն գործոններից, որոնք կարող էին ինչ որ կերպ անդրադառնալ արդյունքների վրա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ