00:31 , 19 մարտ, 2015Armenpress.am-ը գրում է.
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան այսօր Բաքվում խոսել է Ադրբեջանում ԱՄՆի ծրագրերի մասին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը` վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, դեսպանն ասել է, որ ԱՄՆի պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդի Բաքու կատարած այցի ընթացքում քննարկվել են ամերիկաադրբեջանական կապերի ամրապնդման հարցեր եւ որոշում ընդունվել չորս ուղղություններով երկխոսություն անցկացնելու մասին, որոնք են` էներգետիկայի, էկոնոմիկայի, անվտանգության եւ ժողովրդավարության ոլորտները:
Նա ընդգծել է, որ երբ Նուլանդը վերադարձել է Վաշինգտոն, աշխատանք է սկսվել ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ոլորտում քայլերը որոշելու գծով, եւ այժմ իրենք ներկայացնելու են իրենց տեսլականը Բաքվի գործընկերներին: «Միեւնույն ժամանակ, ես գտնում եմ, որ անհրաժեշտ է ուսումնասիրել Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կարծիքը», շեշտել է դեսպանը: