Բնական 8 միջոց՝ մաշկի ավելորդ մսագնդերի դեմ


16:42 , 19 մարտ, 2015

Բնական 8 միջոց՝ մաշկի ավելորդ մսագնդերի դեմ168.am-ը գրում է․

Մաշկային մսագնդերն առաջ են գալիս մաշկի հաստ շերտերում մազանոթների և կալոգենի կուտակման արդյունքում: Մաշկի գնդիկները կոչվում են  ակրոխորդոն (acrochordon): Այս մսագնդերը լինում են փոքր չափերի: 

Դրանք հիմնականում հայտնվում են կոպերին, պարանոցի հատվածում, ձեռքերին, կրծքի ներքևի հատվածում և թևատակերում: Այսպիսի տհաճ երևույթ կարող է ի հայտ գալ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց մոտ: Ըստ healthyfoodteam.com-ի՝  բժշկի շտապելու փոխարեն՝ կարող եք տան պայմաններում ազատվել այդ մսագնդերից՝ օգտագործելով մի քանի պարզ միջոցներ: 

1. Խնձորի քացախ 

Սա ամենաարդյունավետ միջոցներից մեկն է, որը կօգնի ազատվել պարանոցի շրջանի մսագնդերից: Բամբակը թրջեք քացախի մեջ և քսեք մաշկի այդ հատվածին: Մեկ ամիս շարունակ կրկնեք բուժումը՝ մաշկն ամբողջովին մաքրելու համար: 

2. Գերչակի յուղ

Փոքր-ինչ գերչակի յուղը խառնեք սննդային սոդայի հետ՝ մինչև խյուսանման զանգված ստանալը: Ստացվելու է կպչուն զանգված: Տարածեք անցանկալի մսագնդերի վրա և կատարեք այս գործողությունը 2-4 շաբաթ, և կտեսնեք, որ աստիճանաբար մսագնդերն անհետանում են: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ