23:09 , 18 մարտ, 2015
Araratnews.am-ը գրում է․
Վրաստանի կաավարության աշխատակազմը տարատեսակ կահույք է ձեռք բերել վարչապետի նստավայրի համար, այդ թվում նաև մահճակալ: Այս մասին տեղեկացնում է Geonews-ը:
«Իրոք ձեռք է բերվել մահճակալ, որի արժեքն է 950 եվրո: Այն ձեռք է բերվել երկրի առաջին դեմքի համար, ով ստիպված է լինում աշխատել անգամ առավոտյան ժամը 4-ին»,- նշել է աշխատակազմի ղեկավար Մայա Ցկիտիշվիլին:
Նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլի` «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը մեղադրել է Վրաստանի կառավարությանը բյուջետային միջոցները մսխելու մեջ;
Համաձայն պատգամավոր Իրմա Նադիրաշվիլիի` ձեռք է բերվել իտալական երկտեղանի մահճակալ, աթոռներ և սեղաններ, բազմոցներ, բազկաթոռներ և այլ կահույք, որի ընդհանուր արժեքը կազմել է 82,8 հազար դոլար: