23:00 , 18 մարտ, 2015Նրանք շատ են, նրանք երբեմն վախենալու են, երբեմն զվարճալի, երբեմն բարի, երբեմն հիասթափված, երբեմն ոչ ադեկվատ, երբեմն գողական, երբեմն էլ հումորով, բայց նրանց բոլորին միավորում է մեկ բան. նրանք «քոմմենթչի» են ու համուհոտ են մտցնում Բլոգ Նյուզի ֆեյսբուքյան էջում ու հենց կայքում առկա մեկնաբանությունների դաշտում։
Էսօր որոշեցի խոզություն չանել ու մենակ ուրախանալու փոխարեն Ձեզ հետ կիսվել նաև էս վերջին շրջանում աչքովս ընկած ամենաօրիգինալ, ամենազավեշտալի ու ամենածիծաղելի քոմմենթներով, որոնցից ոմանք պահված էին մոտս, իսկ մեծ մասը հավաքեցի՝ ուղղակի թեթևակի մոնիտորինգ անելով վերջին մի քանի օրերի բլոգնյուզյան քննարկումները։ Սկսենք։
1. Այդ PARAP U NAXANDZ Բլոգ Նյուզը
Չգիտես ինչու, հարյուրավոր քոմմենթչիներ անկեղծորեն հավատում են, որ մեր խմբագրությունում տոտալ պարապություն է տիրում, ու հավաքված են հատընտիր նախանձ մարդիկ, ովքեր ողջ օրը մտածում են, թե ինչ թարախ բան գրեն։ Գիտե՞ք, թող մտածեն, որովհետև դա բերում ա ամենազավեշտալի մեկնաբանությունների ի հայտ գալուն։ Ահա մի քանի օրինակ։
Սկսենք դասական դարձած քոմմենթից…
Պարապ մնալու մասին քոմմենթի ծյունինգ տարբերակ
Պարապ ու նախանձ լինելու մասին քոմմենթի էտալոն. լատինատառ, մեծատառերով, պարապ ու նախանձ բառերի առկայություն, ամոթանք, բարի լինելու ու չքննադատելու կոչ։
Երբ Բլոգնյուզը դիագնոզ ա…
Երբ անգամ ինտրիգը մեզ համար պահելը շռայլություն է…
Երբ մահացու մեղքերի շարքում հատուկ մեզ համար նոր կետ է բացվում…
Երբ ուղղակի «օբիժնիկ» կոչելը հերիք չէ, ու պետք է էդ դիզայներական լուծումներով (լիքը սլաքներով) մատուցել…
Իսկ էս իրոք օրիգինալ էր ու մինչև հիմա անկեղծ ծիծաղ է առաջացնում….
Բարդ մտորումների շարքից։ Իրոք, իսկ ի՞նչ տեսք կունենայինք, եթե լրագրող չլինեինք… Բարդ հարց ա, հատկապես ինձ համար, քանի որ ես լրագրող էլ չեմ…
Չգիտեմ էլ՝ հիմա վառելն էր ավելի վատ, թե վերևներից սատկացվելը…
Երբեմն բարեմաղթանքներն իրենց օրիգինալությամբ գերազանցում են սպառնալիքներին…
Как же страшно жить խորագրից (հատուկ այս խստաշունչ մեկնաբանության հեղինակի համար. մեզ պատժելու համար կարող եք կապնվել մեզ հետ սոցցանցերով, էլփոստով ու նույնիսկ հեռախոսով)…
Իսկ ոմանք էլ կարծում են, որ Բլոգ Նյուզն ինչ-որ մի չար ու թարախ մարդ ա, ու ցանկություն են հայտնում էդ Բլոգնյուզին ազգովի նոր գործ ճարելու…
О вечном…
Իսկ դուք գիտեի՞ք, որ «կնամոլ» բառը կարող է որպես վիրավորանք օգտագործվել… էն էլ տղու կողմից…
Трудности перевода կամ ինչ ախմախ ա Բլոգ Նյուզը, որ կայքի ռուսերեն բաժնում հայերեն նյութեր չի տալիս (փաստորեն 5000-ից ավել մարդ կա, որ ռուսերեն չգիտի)…
Ու մի հատ աստղագուշակն ի՞նչ ա, որ տալու ձև չգիտենք…
Ու ընդհանրապես, իսկական քոմմենչին չի հանդուրժում, երբ քննադատում են ուրիշներին ու դրա համար… քննադատում է ուրիշներին, և, բնականաբար, եզրահանգումներ անում այն մասին, թե ինչ վատ, նախանձ, թարախ ու կործանված ազգ ենք մենք…
Կամ էլ ավելի լակոնիկ՝ հայերիս մասին….
2. Այ անգրագետ հեղինակ/lragrox
Սովորաբար, միջին վիճակագրական քոմմենթչին կարծում է, որ ցանկացած նյութ, որ հայտնվում է Բլոգ Նյուզում, հեղինակված է հենց Բլոգ Նյուզում։ Սակայն լինում են նաև այնպիսի քոմմենթչիներ, ովքեր ավելի մեդիագրագետ են ու իրենց քննադատությունն ուղղում են տվյալ գրառման հեղինակին։
Այդ «ապուշ ու անտաղանդ» հեղինակները, որոնք համարձակվել են գրիչ բարձրացնել սրբության սրբոցի՝ հայկական շոու բիզնեսի տարբեր ներկայացուցիչների վրա…
Էս մեկնաբանությունից հետո ես հասկացա, որ Միհրան Ծառուկյանին առնվազն ազգային հերոսի կոչում է պետք շնորհել, իսկ Արտաշ Ասատրյանին՝ միանգամից սրբերի դասին կարգել։
Իսկ այս մի մեկնաբանությունում ես ինձ համար նախանձի չափման նոր միավոր հայտնաբերեցի…
Մեր մեջ ասած, գրագիտության ու հայերենի իմացության մասին կոչերը՝ արված լատինատառ, իմ ֆետիշն են…
Բարդ մտորումներ ու անսպասելի եզրահանգում՝ հեղինակի մասին…
Մեկ-մեկ էլ գովում են հեղինակներին… Նամանավանդ, եթե նյութը 6-րդ համար կուրծք ունեցող մոդելի մասին ա։
3. Բարուց ու չարից այն կողմ գտնվող նրանց փորձագիտական հմտությունները
Ինչպես էր պետք ճիշտ սպանել….
Կնատյացությունը՝ մարդասպանության արդարացում…
Блатная романтика… երբ մեկնաբանություն գրելը նաև տանջանք է…
Գողականագետն (աչքիս Գալոյանի աշակերտն ա) ու ազգային մեծ կորուստը…
Մեծարման արժանի ազգային արժեքներ…
Ուշադրություն դարձրեք անվանն ու մեկնաբանության բովանդակությանը…
Սևամորթ և հայ տղամարդկանց անկողնային աշխուժության արդիական համեմատական….
Ոչ ավանդական սեքսի հետևանքների մասին…
Կենդանաբանության մասին…
Կուսությունը պարզելու այս մեթոդով նույնիսկ Ցիրկի Անժոն կույս կերևար, եթե իհարկե այլ եղանակով օդային հոսանքների տատանումներ չառաջացներ….
4. Երբ քոմմենթչիների թիրախում են հայտնի մարդիկ…
