22:26 , 18 մարտ, 2015
Mediamonitor.am-ը գրում է․
Բնակության համար մոլորակներ գտնելը գիտնականների համար շարունակում է մնալ առաջին տեղում և ամեն անգամ նրանցից ստանում ենք ավելի ու ավելի ստույգ տվյալներ: Համաձայն NASA-ի Hubble տիեզերական աստղադիտակի տվյալների, Հանիմեդը՝ Յուպիտերի ամենամեծ արբանյակը, ունի աղի ջրերով հարուստ ստորգետնյա օվկիանոս, և այդ ջրերի քանակը գերազանցում է Երկիր մոլորակի ամբողջ ջրային մակերևույթի քանակը:
Այս հայտնագործությունն իրենից ներկայացնում է մի «նշանակալից իրադարձություն» ինչպես մեկնաբանում է Ջոն Գրունսֆելդը՝ NASA-ի Գիտական Առաքելությունների տնօրինության ադմինիստրատիվ օգնականը: Ուղեծրի վրա իր 25 տարիների ընթացքում, Hubble կատարել է շատ գիտական բացահայտումներ Արեգակնային համակարգում: Հանիմեդի սառցե ընդերքում գտնվող խորը օվկիանոսը Երկրից դուրս կյանք գտնելու առումով բացում է շատ հետաքրքիր հնարավորություններ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ