00:59 , 19 մարտ, 2015
Դիմակը պատրաստելու համար անհրաժեշտ է`
- 1 ճաշի գդալ մեղր
- 1 դեղնուց
- 10-15 կաթիլ ձիթապտղի յուղ
- 3 կաթիլ եղենափայտի եթերային յուղ
- 3 կաթիլ խնկունու եթերային յուղ
Եթե մեղրը ջրիկ չէ, նախապես հալեցրեք այն ջրային գոլորշու վրա, բայց շատ մի տաքացրեք, քանի որ տաք ջերմաստիճանի ազդեցության ներքո մեղրը կորցնում է իր օգտակար հատկանիշները:
Եթերային յուղերն ավելացնում ենք մեղրին և լավ խառնում, ապա ավելացնում ձիթապտղի յուղն ու դեղնուցը: Կրկին լավ խառնում ենք, մինչև միասեռ զանգված ստացվի:
Դիմակը քսում ենք մազերին, փաթաթում տաք սրբիչով, պահում 30 րոպե, ապա լվանում: