Պուտինը ստորագրել է Հարավային Օսիայի հետ ինտեգրման մասին համաձայնագիրը


19:39 , 18 մարտ, 2015

Lurer.com-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Հարավային Օսիայի ղեկավար Լեոնիդ Տիբիլովը  համագործակցության և ինտեգրման շուրջ համաձայնագիր են ստորագրել, փոխանցում է  ՌԻԱ «Նովոստին»:

Համաձայնագիրը վերաբերվում է պաշտպանության և անվտանգության, արտաքին քաղաքականության, սոցիալական, տնտեսական և հումանիտար բնագավառներում համագործակցությանը: Պայմանագիրը նախատեսում է նաև փոխադարձ համակարգում` անդրկովկասյան տարածաշրջանի անվտանգության և կայունության ապահովման ոլորտում:

Հարավային Օսիայի անկախությունը Վրաստանից ճանաչել են Ռուսաստանը, Նիկարագուան, Վենեսուելան, Նաուրուն, Տուվալուին և Վանուատուն, ինչպես նաև ինքնահռչակ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն: