Քննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների իրավական նոր շրջանակի ձևավորումը


18:49 , 18 մարտ, 2015

Քննարկվել է  ՀՀ-ԵՄ հարաբերությունների իրավական նոր շրջանակի ձևավորումըPanorama.am-ը գրում է.

Այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Երևան ժամանած Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը կարևորել է Հայաստան - Եվրոպական միություն բարձր մակարդակի պարբերական հանդիպումները՝ ընգծելով, որ դրանք նպաստում են երկկողմ օրակարգի առաջմղմանն ու համագործակցության ընդլանմանը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ հանձնակատար Հանը նշել է, որ սա իր առաջին այցելությունն է Հայաստան, որի շրջանակներում արդեն բավականին արդյունավետ քննարկումներ է ունեցել, և հույս հայտնեց, որ այցը նոր լիցք կհաղորդի փոխգործակցությանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունների իրավական նոր շրջանակի ձևավորման շուրջ: Այս համատեքստում կարևորվել է իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների ապագա մեկնարկը։
Նախարար Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը` առկա ձեռքբերումների հիման վրա շարունակելու ԵՄ հետ համագործակցության հետագա խորացումը բոլոր ուղղություններով, հնարավոր ոլորտներում՝ հաշվի առնելով ՀՀ պարտավորություններն այլ միջազգային ինտեգրացիոն ձևաչափերում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ