18:42 , 18 մարտ, 2015
Armlur.am-ը գրում է.
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Armlur.am-ը, երեկ ժամեր շարունակ Ավան-Առինջում իրավապահ մարմինների կողմից իրականացվել են օպերատիվ-որոնողական աշխատանքներ: Ականատես-բնակիչներն Armlur.am-ին հայտնել են, որ տեսել են, թե ինչպես են հատուկ ջոկատայինները վնասազերծման աշխատանքներ իրականացնում:
Armlur.am-ի տեղեկություններով, երեկ հատուկ օպերացիայի արդյունքում ձերբակալվել են եղբայրներ՝ Սուրեն և Կարեն Երեմյանները: Վերջիններս, ինչպես նաև նրանց եղբայրը` Արմեն Երեմյանը, ով հանդիսանում է Երևանի ավագանու ՀՀԿ անդամ, հանդիսանում են Ավանի Նոր Զովք սուպերմարկետների տարածքի սեփականատեր։ Եղբայրներից կրտսերը «Թիզ» մականվամբ Կարեն Երեմյանն է, ով բավական մտերիմ հարաբերությունների մեջ է Երրորդմասցի Լյովիկի սպանության համար հետախուզվող քրեական հեղինակություն Գաստիկի հետ։ Նաև նշենք, որ armtimes.com կայքի տվյալներով, ապօրինի զենք կրելու համար ձերբակալվել է Գաստիկի մտերիմ ընկերը՝ Հարություն Խաչիկյանը՝ Գաբո մականունով։ Այս ձերբակալությունները կատարվում են Նուբարաշենում քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկի և ընկերների սպանության շրջանակում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ