18:20 , 18 մարտ, 2015
1in.am-ը գրում է.
Eurosport պարբերականը գրում է. «1 գոլ ու ոչ մի գոլային փոխանցում: Մխիթարյանի համար ժամանակն է մտածել Դորտմունդից տեղափոխության մասին: Eurosport-ն ունի 7 տարբերակ»:
«Ատլետիկո»
Հաշվի առնելով այն, որ Արդա Թուրանը վիճաբանել է ակումբի ղեկավարության հետ ու կարող է հեռանալ թիմից, Մադրիդ տեղափոխությունը գրավիչ տարբերակ է Մխիթարյանի համար: Մխիթարյանը վիճակագրությամբ չի զիջում Թուրանին: Բացի այդ, նրա տրանսֆերի արժեքը նվազում է և այժմ գնահատվում է 21 մլն եվրո (ըստ Transfermarkt-ի):
«Լիվերպուլ»
«Լիվերպուլ»-ը կայունացրել է խաղը, բայց Բրենդան Ռոջերսն, այնուամենայնիվ, ցանկանում է համալրել կիսապաշտպանության գիծը: Մխիթարյանը կարող է հավասարակշռություն մտցնել խաղում, քանի որ նաև կարողանում է պաշտպանվել: «Լիվերպուլ»-ը «Բորուսիա»-ի հետ ակտիվորեն պայքարում էր Մխիթարյանի տրանսֆերը «Շախտյոր»-ից գնելու համար: Այժմ Ռոջերսը կարող է իր թիմում տեսնել իր նախընտրած ֆուտբոլիստին:
«Վիլյառեալ»
Այս տարբերակն ավելի ձեռնտու է ակումբին, քան ֆուտբոլիստին: Այս պարագայում ավելի հավանական է վարձակալության տարբերակը: Բայց այստեղ Մխիթարյանը կլինի «Ռեալ»-ի ու «Բարսելոնա»-ի սկաուտների ուշադրության կենտրոնում:
«Պարի Սեն Ժերմեն»
Ակումբը ձմռանը չհամալրվեց, բայց դժվար թե միլիարդատեր սեփականատերը՝ Նասեր Ալ-Հելաիֆին, խնայի ամռանը: Ակումբից կարող է հեռանալ Էսեկիել Լավեսին: Բացի այդ, Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի 3 հաճախորդներ՝ Իբրահիմովիչը, Մաքսվելն ու Մատյուիդին հանդես են գալիս ՊՍԺ-ում: Ռայոլայի գործոնը կարող է հեշտացնել տրանսֆերը:
«Բավարիա»
Մյունխենյան ակումբն ամեն տարի մեկ խաղացող է գնում «Բորուսիա»-ից: Եթե Ռոյսի տրանսֆերը չհաջողվի, ակումբը կարող է կենտրոնանալ Մխիթարյանի տարբերակի վրա: Ռոբենն ու Ռիբերին արդեն 31 տարեկան են և չեն կարող միշտ խաղալ նման բարձր տեմպով: Այստեղ կարող է խնդիրներ առաջանալ կապված խաղաժամանակի հետ:
«Ֆիորենտինա»
Մոհամեդ Սալահը փետրվարին վարձակալությամբ «Ֆիորենտինա» տեղափոխությունից հետո այնքան գոլ է խփել, որքան առաջին շրջանում լոնդոնյան ակումբում հանդիպում է անցկացրել: Բայց Կուրտուայի օրինակով հայտնի է՝ ինչպես է լոնդոնյան ակումբը վարվում վարձավճարով այլ ակումբում հաջող հանդես եկող իր ֆուտբոլիստների հետ: «Մանուշակներ»-ի հարձակման գիծն ամռանը կարող է նորից «դատարկվել»: «Ֆիորենտինա»-ն Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրվում էր դեռ 2012-ին:
«Կրասնոդար»
Սերգեյ Գալիցկին չի դադարում ուշադրության կենտրոնում պահել հայտնի ֆուտբոլիստների: Ակումբի բրենդի կայացման հարցում կարող է շատ օգնել Մխիթարյանի անունը: Այստեղ Մխիթարյանը կունենա բավարար խաղաժամանակ, որը չունի դորտմունդյան ակումբում (10 խաղում 350 րոպե): Բացի այդ, նա գերազանց է տիրապետում ռուսերենի: