18:15 , 18 մարտ, 2015Լոնդոնում՝ Դաունինգ փողոցի 11 շենքի մոտ, լուսանկարիչը պատրաստում է տեսախցիկները ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնի՝ երկրի բյուջեի մասին ամենամյա հայտարարությունից առաջ:

Աշխարհի ամենակարճահասակ տղամարդը՝ 72-ամյա Չանդրա Բահադուր Դանգին, Մումբայում լուսանկարվում է Ռամբո կրկեսի աշխատակիցների հետ: Նեպալցի տղամարդն, ով Սամոա կղզու կրկես այցելությունից առաջ կանգ է առել Հնդկաստանում, ընդամենը 54.6 սմ հասակ ունի:

Արեգակնային էներգիայով աշխատող «Սոլար Իմպուլս 2» ինքնաթիռը Հնդկաստանի Ահմեդաբադ քաղաքի օդանավակայանից ուղևորվել է Վարանասի, որտեղ վայրէջքից հետո կուղևորվի Մյանմար:

Մեծ Բրիտանիայի բնակիչներն ականատես են եղել հյուսիսափայլի գեղեցիկ երևույթին, որն առաջացել է արեգակի մակերեսին տեղի ունեցած ուժգին ժայթքումների հետևանքով: Լուսանկարում Հյուսիսային Իռլանդիայի Լոխ Նես լիճն է:

Մադագասկարի Լոկոբե ազգային արգելոցում քամելիոնը լեզվով որսում է մորեխին: Սողունից ընդամենը 0.003 վայրկյան է պահանջվում իր կպչուն լեզվով զոհին բռնելու համար:

Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունում փոքրիկ շիմպանզեի ու նրա մայրիկի մտերմիկ պահը ռուս լուսանկարիչ Անդրեյ Գուդկովի օբյեկտիվում:

Գերմանիայի Լիփզիգ կենդանաբանական այգու Գանեշա Մանդիր փղերի տաճարի լողավազանում լողացող փղին հետևող այցելուները:

Ֆրանսիացի սինխրոն լողորդ Վիրջինի Դեդիուն լուսանկարվում է Վինսենեսի Ինսեպ ազգային սպորտի ինստիտուտի լողավազանի մոտ:

Տոկիոյի նորաձևության շաբաթվա ընթացքում մոդելը ցուցադրում է դիզայներ Տակաֆումի Ծուրուտայի աշուն/ձմեռ 2015/2016 հավաքածուն:

Նյու Յորքում Սբ. Պատրիկի օրվա տոնակատարության ընթացքում պարկապզուկ նվագող երաժիշտը:

Միացյալ Արաբական Էմիրությունների ռազմաօդային ուժերի թիմի օդային հնարքները Մալազիայի Լանգկավիի ծովային ու օդային միջազգային ցուցահանդեսի ժամանակ:

Նովրուզի տոնակատարությունների շրջանակում ղրղզ ձիավորները Բիշքեկում մասնակցում են կոկ-բորուի խաղերին, որի ընթացքում նրանք միմյանցից պետք է խլեն այծի դիակն ու դրանով գոլ խփեն՝ հակառակորդի տարածք այն տեղափոխելով:

Բենջամին Նաթանյահուն ողջունում է աջակիցներին Իսրայելում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, որտեղ առաջատարը Նաթանյահույի Լիկուդ կուսակցությունն է:
