Գալիպոլի/Դարդանել/Չանաքքալեի ճակատամարտի 100 տարին


21:37 , 18 մարտ, 2015

Ըստ անցյալ տարիների ավանդույթի` 1915-ի Գալիպոլիի ճակատամարտի տարելիցը Թուրքիայում նշում էին մարտի 18-ին: Կարծում եմ` արդեն գիտեք, որ այս տարի թուրքերն ընտրել են ապրիլի 24-ը, թեև այդ օրը Դարդանելի գործողությունում չի առանձնանում, իսկ օրն ընտրելու նպատակը միայն քաղաքական է` շեղել Ցեղասպանության 100-ամյակից: Եվ յուրաքանչյուր տարի` մարտի 18-ին (ծովային մարտի սկիզբն է), նշվում է Գալիպոլիի զոհերի օրը: 
Իսկ Գալիպոլիում մենք ևս մասնակցություն ենք ունեցել: Մեծ թվով հայեր օսմանյան բանակում պատերազմել են Դաշնակիցների դեմ: Կապիտան Սարգիս Թորոսյանի պատմությունն էլ լավագույն վկայությունն է: 
Այսքանը գրեցի նրա համար, որ մեզ համար ևս Գալիպոլին մեծ նշանակություն ունի, որին, ցավոք, ունեցել ենք մասնակցություն (ստիպված որպես օսմանյան հպատակներ), որի ժամանակ նաև կորուստներ ենք ունեցել: Պետք է հարգենք նաև «օտար» կռվում ընկած մեր հայրենակիցների հիշատակը:
Եվ ընդհանրապես, այս ճակատամարտն իր ընթացքով ու ելքով մեծ նշանակություն ունի նաև մեր պատմության համար: Պատմությունը «եթե»-ներ չի սիրում, բայց այս ճակատամարտում այլ ելքերը կարող էին փոխել պատմության ընթացքը մեզ համար: