16:30 , 18 մարտ, 2015
Asekose.am-ը գրում է.
Այս կիրակի «Քաղցած չէին սպասում» հաղորդաշարը հյուրընկալվել էր դերասանուհի Անժելա Սարգսյանին: Հաղորդման ընթացքում Անժելան, պատասխանելով Սուրեն Շահվերդյանի` տղամարդկանց վերաբերող հարցերին, բացահայտել էր, թե ինչպիսի հատկանիշներով պետք է օժտված լինի տղամարդն իր կողքին լինելու համար: Թվում էր, թե ռեժիսորի և դերասանուհու զրույցը որևէ բուռն քննարկում չպետք է առաջացներ, սակայն համացանցային որոշ օգտատերեր շտապեցին Անժելային քննադատել` համարելով, որ Անժելայի` տղամարդկանց վերաբերող բնորոշումները վիրավորական էին և ոչ տեղին:
Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց «Քաղցած չէին սպասում»-ի հաղորդավար, ռեժիսոր Սուրեն Շահվերդյանի հետ` հաղորդմանը հաջորդած անպատեհ ձևակերպումների և քննադատությունների վերաբերյալ վերջինիս դիրքորոշումը պարզելու նպատակով: Սուրենը զրույցը սկսելուն պես շեշտեց, որ ցանկանում է շնորհակալություն հայտնել Անժելա Սարգսյանին` իրենց ընդունելու և իրենց համար պատրաստելու համար, ինչը, ըստ նրա, դերասանուհու համար այդքան էլ հեշտ չէր.
«Հաղորդման ընթացքում Անժելան իրեն դրսևորեց որպես հմուտ խոհարար և կարևոր խորհուրդներ տվեց բանջարեղենի լվացման վերաբերյալ: Ինձ վրա նա հիանալի մոր և հիանալի խոհարարի տպավորություն թողեց, ով, ի դեպ, հրաշալի դուստր ունի: Անժելան հաղորդման ընթացքում շատ ջերմ և հետաքրքիր էր, պարզապես մեր հասարակությունը ներել չգիտի: Ես ինքս հաղորդման ժամանակ փորձում էի անընդհատ ոչ ուղղակիորեն խոսել, առհասարակ, այն տղամարդկանց մասին, որոնց պատճառով կինը նմանատիպ իրավիճակում է հայտնվում: Իմիջիայլոց, այդ իրավիճակն ինձ համար շատ պարզունակ և սովորական էր. ուղղակի Անժելան սիրել էր, հավատացել էր մի տղամարդու, ում հետ եղել էր բացարձակ անկեղծ»:
Ըստ Սուրենի` եթե այդ ամենը տեղի ունենար որևէ նորմալ, զարգացած երկրում, ապա այլ արձագանք կունենար, սակայն փոքր Հայաստանում նման բաները չեն ներվում:
«Ես համոզված եմ, որ ավելի մեծ անբարոյականություն է ուրիշի սեռական կյանքի, ուրիշի կեղտոտ ներքնազգեստի մեջ մտնելը, իսկ մեր ամբողջ ազգը հենց դա է անում և ապրում է դրանով արդեն տարիներ շարունակ: Եվ վերջին հաղորդումը նորից առիթ տվեց, որ մարդիկ կրկին ապրեն այդ թեմայով: Իրականում ի՞նչ է արել Անժելան` մի ողջ ազգ է խաբո՞ւմ, թե՞ մի ողջ ազգի է կիսաքաղցած պահո՞ւմ, հո՞ւյս է տալիս և կրկին խաբո՞ւմ. եկեք տեսնենք` ով ինչ բարոյականություն ունի այս երկրում, և ում մասին, ինչ են խոսում, պարզապես չի կարելի…Պետք է միշտ ձեռք մեկնել այն մարդուն, ով ընկել է` հատկապես կնոջը, և հատկապես այս մեկամսյակի ընթացքում: Չի կարելի մարդուն տրորել և հարվածել, պետք է բարձրացնել և բարձրանալու հնարավորություն տալ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ