16:24 , 18 մարտ, 2015
Նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել, այնուհետև կալանավորվել է «Ուրախ եւ տխուր» ընկերության տնօրեն Ռոբերտ Ղազարյանը:
Ըստ տեղեկություններով՝ նա կալանավորվել է մոտ 10 օր առաջ: Քննության շրջանակներում նաև առերես հարցաքննություն է եղել Հակոբ Հակոբյանի հետ: