15:54 , 18 մարտ, 2015Panorama.am-ը գրում է.
Ակնհայտ է, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում Թուրքիան մշտապես խնդիր է ստեղծել՝ մի կողմից աջակցելով Ադրբեջանի ապակառուցողական մոտեցմանը, մյուս կողմից փորձելով խցկվել, միջամտել միջազագային մանդատ ունեցող եռանախագահների ջանքրեին: Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Եթե Թուրքիան իսկապես ցանկանում է օգնել հիմնախնդրի կարգավորմանը, ինչքան հնարավոր է պետք է հեռու մնա այդ գործընթացից»,- նշեց նախարարը:
Միաժամանակ Է. Նալբանդյանն ասաց, որ պետք է զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են վնաս հասցնել հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ