Սարսափելի ավտովթարից հետո տղայի մարմինը մի քանի մասի էր բաժանվել... Բայց նա ապրեց (Photo)


15:42 , 18 մարտ, 2015

Երբ 23-ամյա Լուիս Գոդֆրին ընկավ 15 տոննայանոց բեռնատարի տակ, այն աստիճանի սարսափելի վնասվածքներ ստացավ, որ բժիշկները 2 անգամ արձանագրեցին նրա մահը։ Նրա ներքին օրգանները շպրտված էին ճանապարհի երկայնքով։ Բժիշկները հավաքեցին նրա մարմնի մասերը սավանի մեջ և այդպես հասցրեցին հիվանդանոց։ Նիկոլաս Ֆոտերը, ով Լուիսին առաջին օգնություն ցուցաբերող բժիշկն էր, պատմում է. «Նա արդեն մահացել էր դեպքի վայրում։ Երբ ես ժամանեցի, տեսա ամենասարսափելի վնասվածքները, որ երբևէ տեսել էի, նա պարզապես մասնատված էր։ Վնասվածքներն այնքան լուրջ էին, որ անհամատեղելի էին կյանքի հետ։ Որպեսզի կանգնեցնենք արյունահոսությունը, մենք նրա մարմնի մասերը հավաքեցինք միասին։
Հունիսի 2-ի գիշերը Լուիս Գոդֆրինի վրա հարձակվեցին մի խումբ տղամարդիկ. ինչ-որ մեկը հարվածեց նրա գլխին և հրեց ճանապարհի վրա, որտեղ նա ընկավ հսկայական բեռնատարի անիվների տակ, որը երկար ժամանակ քարշ էր տալիս տղային, քանի որ վարորդը չէր նկատել, որ ինչ-որ մեկին տակն է գցել։ Գոդֆրին գլխի սարսափելի վնասվածքներ էր ստացել, նրա մաշկը պոկվել էր մարմնից, տազը կոտրվել էր, մկանները ծվեն-ծվեն էին եղել, միզապարկը պոկվել էր։ Դեպքի վայր ժամանած բժիշկներն սրձանագրեցին նրա մահը, քանի որ սիրտն այլևս չէր աշխատում, բայց նա անհավատալի կերպով կենդանացավ։ Հիվանդանոցում, որտեղ տղային և իր օրգանները սավանի մեջ փաթաթած հասցրեցին,  սիրտը կանգնեց երկրորդ անգամ, բայց բժիշկներին նորից հաջողվեց այն աշխատեցնել։
Երիտասարդը 16 օր անցկացրեց կոմայի մեջ։ Նա ուղեղի այնպիսի վնասվածք ուներ, որ երբեք չպետք է ոտքի կանգներ, բայց նա ապրեց և դժբախտ դեպքից 5 ամիս անց գրեթե ամբողջովին վերականգնվել էր։