15:25 , 18 մարտ, 2015Այո, ես պարապ եմ և նախանձ, ու այսօր ֆեյսբուքյան լրահոսս թերթելիս նկատեցի մերօրյա հերթական մոդելի ֆոտոշարքը: Ֆոտոաշարքում կիսամերկ, միայն տղամարդու վերնաշապիկով մոդելն էր հյուրանոցի ինչ-որ համարում: Եվ անմիջապես հիշեցի, որ ամիսներ առաջ մեկ այլ մոդել` Շուշան Երիցյանն էր հպարտանում իր ամբողջությամբ նմանատիպ, բայց իր կարծիքով ԲԱՑԱՌԻԿ ֆոտոշարքով:
Հարգելի լուսանկարիչներ, մի փոքր երևակայություն ունեցեք, եթե չունեք էլ, հատուկ ձեզ համար հազարավոր լուսանկարչական կայքեր կան, մեկ-մեկ այցելեք: Հայաստանում մոդելային ինդուստրիան այնքան էլ մեծ չէ, որ մոդելները նույն պորտֆոլիոն ունենան: Ո՞ւմ եք խաբում՝ ձե՞զ, թե՞ այդ աղջիկներին: Ու դրա դիմաց էլ մի կլորիկ գումար եք վերցնում: Մի՞թե այս աղջիկներն իրենց մերկ լուսանկարելուց բացի՝ ուրիշ մտքերի չեն տրամադրում ձեզ...
Եվա Աղաբեկյան




Շուշան Երիցյան


