ԲՀԿ ավագանու նախկին անդամն` իր մտերիմ ընկեր, «օրենքով գող» Պզոյի և Երրորդմասցի Լյովիկի սպանության մասին. armlur.am


15:30 , 18 մարտ, 2015

ԲՀԿ ավագանու նախկին անդամն` իր մտերիմ ընկեր, «օրենքով գող» Պզոյի և Երրորդմասցի Լյովիկի սպանության մասինArmlur.am-ը գրում է.

Այսօր քաղաքապետարանում` ավագանու հերթական նիստի ժամանակ Armlur.am-ը փորձեց ԲՀԿ խմբակցությունից դուրս եկած ավագանու անդամ Արմեն Սահակյանին մի քանի հարց ուղղել իր քաղաքական որոշումների և ինչու չէ նաև քրեական աշխարհում իր գործողությունների ու շփումների հետ կապված:

Նշենք, որ նա ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մտերիմներց է և ԱՄՆ-ում բնակվող «օրենքով գող» Արմեն Ղազարյանի` Պզոյի մտերիմ ընկերն է: Վերջինս հրաժարվում էր որևէ մեկնաբանություն տալ, այնուամենայնիվ, մի քանի հարցի պատասխաններ տվեց:

-Պարոն Սահակյան, վերջիվերջո, ինչու՞ որոշեցիք դուրս գալ ավագանու ԲՀԿ խմբակցությունից:

– Ես ԲՀԿ-ի այսօրվա որդեգրած քաղաքականության հետ այնքան էլ համամիտ չեմ: Կարծում եմ` որպես անկախ ավագանի էլ կարող եմ ծառայել ժողովրդին:

-Ավագանու ղեկավար Թամար Պողոսյանի Ձեր հետ հարաբերությունները սրվել են, քանի որ նա հայտարարում էր, թե որևէ դիմում Ձեզանից չի ստացել, Դուք էլ ճիշտ հակառակն էիք պնդում: -Տիկին Պողոսյանի հետ մեր ջերմ, գործնական հարաբերությունները շարունակվում են: Ոչ մի լարվածություն չկա: -Իսկ կուսակցությունից պատրաստվու՞մ եք դուրս գալ: -Այո, կուսակցությունից դուրս գալու դիմում արդեն ներկայացրել եմ: -Պատճառը Գագիկ Ծառուկյանի հրաժարակա՞նն էր: – Իհարկե, Գագիկ Ծառուկյանի` կուսակցությունից հեռանալն էլ իր դերն ուներ իմ որոշման մեջ: Վերջիվերջո, ես նրա հետ 9 տարի աշխատել եմ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ