Հարբած աղջիկն ընդամենը ցանկանում էր ծխել, ոչ թե զրկվել մատներից


15:20 , 18 մարտ, 2015

Մի ավստրալուհի 30 աստիճան ցրտին որոշեց դուրս գալ ընկերուհիների հետ «տժժալու»։ Ընկերական հանդիպման ընթացքում աղջիկները մի կուշտ ծիծաղեցին, ու քանի որ ցուրտ էր, որոշեցին դիմել տաքանալու ամենաարդյունավետ մեթոդին՝ ալկոհոլի օգտագործմանը։ Որոշ ժամանակ անց նրանք այնքան էին չարաշահել ալկոհոլը, որ արդեն թացը չորից չէին տարբերում։

An Australian woman has revealed her horrific frostbite injuries after she fell asleep outside a bar in Canada for three hours in the middle of winter

Ավստրալուհին հանկարծ ծխելու անհագուրդ ցանկություն ունեցավ, բայց ճակատագրի հեգնանքով ծխախոտը վերջացել էր։ Առանց վերարկուն ու ձեռնոցները հագնելու՝ նա բարից դուրս եկավ ծխախոտ գնելու։ Դեռ խանութ չհասած՝ նա ընկավ ձյան մեջ ու մուշ-մուշ քուն մտավ։ Ժամեր անց ավստրալուհին արթնացավ հիվանդանոցում։

The unidentified woman, who shared photos of her painful injuries on imgur, was last seen with friends (pictured) inside a bar in December at Prince Albert in Saskatchewan, Canada, before she vanished

Նրա՝ ցավից մղկտացող ձեռքերը վիրակապված էին, իսկ բուժքույրն առանձնապես լավ լուրեր չուներ նրա համար։ Բուժքույրն ասաց, որ լավագույն դեպքում նա կպահպաներ իր մատները, իսկ վատագույն դեպքում՝ կզրկվեր ձեռքից։ Նրա մատներն այնքան էին ցրտահարվել ու այտուցվել, որ մաշկը մանուշակագույն երանգ էր ստացել։ Ձեռքերի ողջ մաշկը պատվել էր հեղուկաբշտիկներով։ Աղջիկն օրեր շարունակ մնաց հիվանդանոցում։

She was found outside a nursing home curled in a ball trying to sleep three hours later and her fingers were already notably purple (pictured)Բարեբախտաբար, բժիշկներին մի կերպ հաջողվեց փրկել նրա ձեռքերը, սակայն ձեռքերից մեկի միջնամատն ու ճկույթն այնքան խիստ էին վնասվել, որ հնարավոր է, որ դեռևս հարկ լինի անդամահատել դրանք։

The woman was treated in hospital over several days and was told her fingers would have to blister and swell before they could be popped

Բուժումը շարունակվեց նաև հիվանդանոցից դուրս գրվելուց հետո։ Ապաքինման գործընթացը մինչ օրս էլ շարունակվում է, սակայն այրող ցավերն այլևս չկան։

The woman says pus went everywhere when doctors eventually popped the huge blisters leaving her with mounds of extra skin

Ավստրալուհին օրերս է տեղադրել լուսանկարները «imgur» կայքում՝ նշելով, որ այս պատահարն իր հետ տեղի է ունեցել Կանադայում դեկտեմբեր ամսին։ Նա նշել է, որ միայն հունիսին հնարավոր կլինի հաստատապես ասել, թե արդյոք ինքը կզրկվի՞ իր երկու մատներից։ Մի բան միայն հաստատ է. նա այլևս երբեք այդ աստիճան չի հարբի։ 

Her hands are in the process of healing and she can use them again, but her specialist is still concerned about her left pinky and right middle fingertip