Կարեն Ճշմարիտյանի պատասխանը թուրք լրագրողի հարցին


15:11 , 18 մարտ, 2015

Կարեն Ճշմարիտյանի պատասխանը թուրք լրագրողի հարցինPanorama.am-ը գրում է.

«Հայ-թուրքական տնտեսական համագործակցության ձևավորումը թերևս ավելի իրատեսական կլիներ, բայց Թուրքիայից ազդակներ այդպես էլ չեղան, անգամ այն ժամանակ, երբ ՀՀ-ն ԵՄ հետ բանակցություններ էր վարում»,-«Արարատի ստորոտին» միջազգային մեդիա ֆորումի ընթացքում Անկարայից ժամանած թուրք լրագրողի հարցին. «Ինձ հետաքրքիր է, թե որքանով է հնարավոր, որ թուրք ներդրողները ներդրումներ կատարեն Հայաստանում` առանց դիվանագիտական կապերի հաստատման»,-պատասխանել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Նախարարը  հավելել է. «Թուրքիայից չեղան ազդակներ ոչ միայն այդ համագործակցության իմաստով, այլ որ իրենք պատրաստ են փոխելու իրենց մոտեցումները, նաև հռետորական խոսքը: Չկար ոչ մի ազդակ, որ պատրաստ են սահմանը բացել»:

Շարունակելով խոսքը՝ Կ. Ճշմարիտյանն ասաց, որ, այո, Հայաստանում թուրքական ապրանք վաճառվում է, բայց Թուրքիայում հնարավոր չէ տեսնել հայկական ապրանքներ: Այնպես, որ նույն հարցը կարող է և ինքը հնչեցնել` պատրա՞ստ է Թուրքիան համագործակցել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ