15:05 , 18 մարտ, 2015
Mediamonitor.am-ը գրում է.
Քվանտային տելեպորտացիան մի պրոցես է, որի ընթացքում որևէ քվանտային ինֆորմացիա կարող է տեղափոխվել այլ վայր: Տեղափոխումը հիմնված է կապի դասական միջոցների վրա, իսկ գեղարվեստական ֆիլմերում պատկերված տելեպորտացիայի ձևերը, որ հաճախ դիտում ենք, սխալ են: Իրականում, չնայած իր այդքան հետաքրքիր անվան, քվանտային տելեպորտացիան պետք է համարել հաղորդակցման, այլ ոչ թե տեղափոխման տեսակ:
Գիտնականները շատ են աշխատել քվանտային տելեպորտացիա իրականացնելու ուղղությամբ և դեռևս 1998 թ.-ին նրանք հասան նախնական դրական արդյունքների: Այնուհետև 2004 թվականի օգոստոսին օպտիկամանրաթելային մալուխի օգնությամբ կարողացան տեղեկատվությունը տեղափոխել իրենց գտնվելու վայրից 600 մետր հեռու:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ