Ջրի նոր սակագինը ընտանիքի ծախսերը կավելացնի ամսական 25 դրամով


14:25 , 18 մարտ, 2015

Ջրի նոր սակագինը ընտանիքի ծախսերը կավելացնի ամսական 25 դրամով168.am-ը գրում է.

Ջրի սակագների վերանայման հայտ «Երևան ջուր» ընկերությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացրել է՝ տնտեսական ոչ բարենպաստ իրավիճակով պայմանավորված: Ըստ ճշգրտված հաշվարկի, սակագինը պետք է բարձրանա 2,4 դրամով՝ 1 խմ-ի դիմաց: Հաստատվելու դեպքում, ըստ ընկերության հաշվարկի,  ջրի վարձավճարը միջին սպառող ընտանիքի համար կավելանա ամսական 25 դրամով: «Այս թանկացման հիմքում մի քանի գործոններ կան՝ սղաճ, որն այս տարի կազմում է 3 տոկոս, էլեկտրաէներգիայի սակագին, եվրո-դրամ փոխարժեք, վաճառվող ջրաքանակ: Հայտի քննությունը կտևի 3 ամիս։ Նշեմ, որ սա ընկերության համար մեծ հաշվով չնչին գումար է, ուղղակի հաշվարկի պարտավորություն է, որը պետք է իրականացվի ընկերության կողմից»,-հայտնեց «Երևան Ջուր» ընկերության հանրային կապերի ծառայության ղեկավար Մուրադ Սարգսյանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ