14:00 , 18 մարտ, 2015
Շատերը չեն հավատում «6-րդ զգայարանի» էքստրասենսների կարողություններին ու խիստ կասկածամտորեն են դիտում հաղորդումները։ Կարծես թե մշտապես տանջող «Սա շո՞ու է, թե՞ ոչ» հարցն այսօր իր պատասխանն է ստանում։ Յոգ-պայծառատես Վահան Մելիք-Փարսադանյանը, ով կարողանում է կապվել հանդերձյալ աշխարհի հետ ու իրեն անհրաժեշտ ինֆորմացիան վերցնել այնտեղից, «6-րդ զգայարանի» հունվարյան թողարկման ժամանակ կանխագուշակեց Անի Զախարյանի ապագան և ասաց, որ նա շուտով կհանդիպի այն տղամարդուն, որին փնտրում էր։ Եվ ահա հաղորդումը եթեր գնալուց ընդամենը 3 ամիս անց Անի Զախարյանը նշանվում է և հայտարարում, որ գտել է իր տղամարդուն։