13:48 , 18 մարտ, 2015Panorama.am-ը գրում է.
Մարտի 18-20-ը Երևանը հյուրընկալել է «Արարատի ստորոտին» խորագրով միջազգային մեդիա ֆորումի մասնակիցներին, որը միտված է Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջազգային արձագանքը պատրաստելուն:
Ողջունելով ներկաներին՝ ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանը նշեց, որ, ցավոք, աշխարհի տարբեր մասերում այսօր էլ կիրառվում են նույն մեթոդները, ինչ կիրառել է Օսմանյան Թուրքիան նախորդ դարասկզբին, և այս իմաստով չափազանց կարևոր է նման միջոցառումների անցկացումը, քանի որ լրատվամիջոցների դերը բարձր է ճշմարտության բացահայտման ու լուսաբանման գործում:
«Հասկանալի է, որ քանի դեռ տրված չէ պատշաճ իրավական և քաղաքական գնահատական ցեղասպանությանը, աշխարհը ապահովագրված չէ դրա կրկնությունից»,- ասաց Ա. Սաղաթելյանը:
Նաև նշեց, հայ-թուրքական սահմանը ֆորումի անցկացումից տասնյակ կիլոմետրեր հեռավորության վրա է, որը Եվրոպայի վերջին փակ սահմանն է, բայց Թուրքիան անում է ամեն ինչ, որպեսզի կառուցի տեղեկատվական պատնեշ ևս:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ