Զարմանալիորեն Օփրա Ուինֆրի տան իրերն այնքան էլ թանկարժեք չեն, որքան կարող էիք պատկերացնել։
Հեռուստամագնատ Օփրա Ուինֆրին վաճառում է Չիկագոյի իր տան ապրանքները՝ մոտ 550 իր, որոնց գինը սկսվում է մոտ 50 դոլարից։
«Սա Չիկագոյի Ուոթեր աշտարակում գտնվող իր տան գույքն է։ Բազմաթիվ իրեր կան, որոնց գինը 50-ից 200 դոլարի շրջանակներում»,-ասել է Leslie Hindman աճուրդի տնօրենը։ Իհարկե, կան նաև թանկարժեք իրեր, նկարներ, որոնց գինը հասնում է մինչև 120 հազար դոլարի։
