12:57 , 18 մարտ, 2015Panorama.am-ը գրում է.
Հայաստանի տարածքում այսօր և վաղը կդիտվի առանց տեղումների եղանակը. երեկ Հանրապետության տարածքում գործող ցիկլոնը հեռացել է արևելք: Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՏԿԱԻՆ օդերևութաբանական կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Նա տեղեկացրեց, որ մարտի 20-ին արևմուտքից մոտենում է հաջորդ ցիկլոնը, և մարտի 20-ին, 21-ին, 22-ին Հայաստանի ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով: Առանձին վայրերում հնարավոր է ամրպոպ, քամու ուժգնացում՝ մինչև 20 մ/վրկ:
Օդի ջերմային ֆոնը մարտի 19-ին կբարձրանա մոտ 4-6 աստիճանով, մարտի 20-ի գիշերը կրկին նույնքան կբարձրանա՝ ամպամածության ավելացման հետ կապված, մարտի 20-ի ցերեկը, 21-ին և 22-ին ջերմաստիճանի էական փոփոխություն չի դիտվի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ