Էդեգորը հրավիրվել է Նորվեգիայի հավաքական


12:42 , 18 մարտ, 2015

Ødegaard1in.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալ»-ի 16-ամյա կիսապաշտպան Մարտին Էդեգորը հրավիրվել է Նորվեգիայի ազգային հավաքական:

Նախորդ շաբաթ Նորվեգիայի ընտրանու գլխավոր մարզիչ Պեր Մատիաս Հյոմգոն Մադրիդ է ժամանել, որտեղ հետևել է Էդեգորի ելույթներին և շփվել «արքայական ակումբ»-ի մարզիչների հետ:

Հիշեցնենք` մարտի 28-ին Նորվեգիայի հավաքականը հանդիպում է անցկացնելու Խորվաթիայի ազգային թիմի հետ: