Նեմցովի սպանության գործով մոտ 20 փորձաքննություն է նշանակվել


12:20 , 18 մարտ, 2015

Նեմցովի սպանության գործով մոտ 20 փորձաքննություն է նշանակվելPanorama.am-ը գրում է.

Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով մոտ 20 փորձաքննություն է նշանակվել: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով կասկածյալներից մեկի փաստաբան Իվան Գերասիմովի խոսքը: 

«Գործով նշանակված են մեծ ծավալի փորձաքննություններ, մոտ 20՝ դատաբժշկական, կենսաբանական, մոլեկուլային-գենետիկական, քրեագիտական և այլն»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ Բորիս Նեմցովը սպանվել է փետրվարի 27-ի երեկոյան Մոսկվայի կենտրոնում։ Անհայտ անձը կամ անձիք, ովքեր նախնական վկայությունների համաձայն, եղել են սպիտակ մեքենայով, կրակ են բացել քաղաքական գործչի ուղղությամբ, արձակելով վեց գնդակ։ Մեջքին ստացած վնասվածքներից Նեմցովը տեղում մահացել էր։ Սպանության հավանական վարկածների շարքում դիտարկվում է Նեմցովի քաղաքական գործունեությունը, անձնական վրեժն ու նախկինում նրա բիզնես գործունեությունը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ