Խորիմաստ մտքեր Ալբեր Քամյուի «Ժանտախտը» վեպից


11:57 , 18 մարտ, 2015

1. Իրականում աղետները սովորական բաներ են, բայց մարդիկ դժվարությամբ են հավատում դրանց, երբ դրանք նրանց գլխին են գալիս։

2. Աղետը հնարավոր չէ չափել, դրա համար էլ մարդիկ այն անիրական են համարում, ինչպես մի վատ երազ, որը պիտի անցնի։ Բայց միշտ չէ, որ անցնում է, և վատ երազից ավելի վատին գնալիս մարդիկ իրենք են անցնում։

3. Հուսահատությունը փրկում էր նրանց խուճապից։ Նրանց դժբախտության մեջ ինչ-որ լավ բան կար։

4. Մարդիկ հոգնում են խղճահարությունից, երբ խղճահարվելն անօգուտ է դառնում։

5. Դժբախտության ընթացքում է, որ մարդիկ սովորում են ճշմարտության, այսինքն՝ լռության։ Սպասենք։

6. ...քանի որ աշխարհի կարգը կանոնավորված է մահով, գուցե Աստծո համար էլ ավելի լավ է, որ իրեն չհավատան և ամբողջ ուժով պայքարեն մահվան դեմ՝ առանց աչքերը բարձրացնելու այն երկնքի դեմ, որտեղ նա լռում է։

7. - Այդ ամենը ո՞վ է Ձեզ սովորեցրել, բժի՛շկ։

- Թշվառությունը։

8. Հարյուր տարի առաջ ժանտախտի մի համաճարակ Պարսկաստանի մի քաղաքի բոլոր բնակիչներին սպանեց՝ բացի միայն մի մարդուց, ով միշտ շարունակել էր իր գործը, իսկ նրա գործը ժանտախտով վարակվածներին լողացնելն էր։

9. Պատմության մեջ միշտ հասնում է այն օրը, երբ որևէ մեկը, ով համարձակվում է ասել, որ երկուսին գումարած երկուս հավասար է չորսի, մահվամբ է պատժվում։

10. Ես հերսության չեմ հավատում, գիտեմ, որ դա հեշտ է ու գիտեմ, որ դա մահացու է։ Ուզում եմ, որ մարդիկ ապրեն ու մեռնեն իրենց սիրո համար։

11. Սա մի խոսք է, որ կարող է ծիծաղելի թվալ, բայց ժանտախտի դեմ պայքարելու միակ ձևը պարկեշտությունն է։

12. Ժանտախտի բարձրագույն օրենքով ամեն մարդ՝ բանտապետից մինչև վերջին բանտարկյալը, դատապարտված էր, և գուցե առաջին անգամ բանտում տիրում էր բացարձակ արդարություն։

13. Հասկանալի է, որ միշտ հնարավոր է աչքերը փակել և չտեսնել ճշմարտությունը, մերժել այն։ Ճշմարտությունը սարսափելի ուժ ունի, որ ի վերջո հաղթում է ամեն ինչ։

14. Նրանք իրենց հույսը դնում էին պատահականության վրա, իսկ պատահականությունը ոչ ոքի չի պատկանում։

15. - Երջանկությունը նախընտրելու մեջ ամաչելու ոչինչ չկա։

- Այո՛, բայց ամոթ է բոլորովին մենակ երջանիկ լինել։

16. Գուցե մենք պարտավոր ենք սիրել այն, ինչ հասկանալ չենք կարող։

17. Ո՞վ կարող էր հաստատել, որ հավիտենական մի հաճույք կարող էր հատուցել մարդկային տառապանքի մի վայրկյանը։

18. Գիտեմ, որ աշխարհում ամեն ոք իր մեջ ժանտախտ ունի, որովհետև ոչ ոք, աշխարհում ոչ ոք չկա, որ նրանով վարակված չլինի։