11:48 , 18 մարտ, 2015
Ինչքան շատ են Հայաստանում վատառողջ, քաղցած, հագուստ ու գրիչ-մատիտ չունեցող երեխաները... նրանց կյանքը նման է դժոխքում ապրելուն:
Երբ չգիտես՝ հաջորդ անգամ երբ հաց կուտես:
Երբ չգիտես՝ մորդ դեմքին երբ մի հատ էլ ժպիտ կտեսնես:
Երբ սկսում ես մտածել, որ ավելորդ ես:
Ու երբ դեղորայք չունեցող փոքր երեխան երազում է՝ մեծանա ու բժիշկ դառնա, որ բոլոր վատառողջ երեխաներին բուժի: Ցավից ծնված երազանք:
«Քանի դեռ դու ցավ ես զգում, դու ողջ ես: Քանի դեռ ուրիշի ցավն ես զգում, մարդ ես». ամերիկյան դերասանուհի ու երգչուհի Դեմի Լովատո
Հիմա Հայաստանում քանի՞ ողջ-առողջ էակ կա, ու քանի՞ մարդ: