Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել


11:12 , 18 մարտ, 2015

Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի ԲրյուսելPresident.am-ը գրում է.

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու մարտի 19-ին Բրյուսելում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին:

ՀՀ Նախագահի այցի շրջանակներում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ: