Հեռուստահաղորդավար Մհեր Բաղդասարյանի ազատ և շքեղ կյանքն ԱՄՆ-ում. ՖՈՏՈ


12:00 , 18 մարտ, 2015

Արդեն մոտ 1 տարի է` «POP հանրագիտարան» հեռուստահաղորդման  հաղորդավար և հեղինակ Մհեր Բաղդասարյանը բնակվում է ԱՄՆ-ում: Ինչպես հիշում եք, Մհերը Հայաստանը լքեց բավականին վիրավորված, որ իրեն այս երկրում չեն գնահատում, որ ինքն այստեղ ապագա չի տեսնում ու ոչնչի հասնել չի կարողանում: Մհերը մոտ 8 տարի աշխատել էր հայկական մեդիաոլորտում` որպես լրագրող, գլխավոր խմբագիր, կրեատիվ տնօրեն, PR մասնագետ, սցենարիստ, հաղորդավար... Եվ վերջում,  ըստ իրեն, մասնագիտական աճի հարցում հայտնվել էր փակուղում և ապագա չէր տեսնում: 

Նա, ինչպես և մեր հայրենակիցներից շատերը, ընտրեց անծայրածիր հնարավորություններով լի երկիր` ԱՄՆ մեկնելը: Իհարկե, ԱՄՆ մեկնել չի նշանակում միանգամից հայտնվել ոսկու կարասի մեջ: Այնտեղ որքան մեծ են հնարավորությունները, այնքան էլ խիստ ու անողոք են պահանջները: Հաղթահարելով շատ ու շատ դժվարություններ, հաղթահարելով բազմաթիվ հիասթափություններ՝ Մհերն այսօր աշխատում է «Global Arts» ընկերության «USArmenia» հեռուստաալիքում, ամեն օր վարում է  երկու ժամ տևող առավոտյան ուղիղ եթերը:

Դրան զուգահեռ վայելում է ԱՄՆ-ի կյանքն իր ողջ շքեղությամբ ու ազատություններով, ինչի վկայությունը նրա ինստագռամի էջում տեղադրված այս լուսանկարներն են`