«Ժողովուրդ». Հակոբ Հակոբյանից (Ճոյտ) բացի կալանավորվել է նաև ընկերության տնօրենը


10:40 , 18 մարտ, 2015

««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ փետրվարի 2-ից կալանքի տակ գտնվող ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանից` Ճոյտից բացի նույն գործով կալանքի տակ է եւս մեկ հոգի: Մեր տեղեկություններով՝ մոտ երկու շաբաթ առաջ ՀՀ ֆինանսների նախարարության քննչական վարչությունը որոշում է կայացրել կալանավորել «Ուրախ եւ Տխուր» ՍՊԸ տնօրեն Ռոբերտ Ղազարյանին: Վերջինիս կալանավորել են նախկին պատգամավորին առաջադրված մեղադրանքի շրջանակներում»: