Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունենալու Վրաստանի ազգային բալետ «Սուխիշվիլի» խմբի համերգը:
Սկիզբը՝ 20:00:
Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կայանալու է հայ ավանդական, դասական և ռոմանտիկ երաժշտության երեկո՝ մեցցո սոպրանո Աննա Մայիլյանի, սոպրանո Գայանե Գրիգորյանի, դաշնամուրուհի Էլեն Կիրակոսյանի մասնակցությամբ:
Սկիզբը՝ 20:00-ին:
Համազգային պետական թատրոնում տեղի է ունենալու «Օսկարը և վարդագույն խալաթով տիկինը», Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում՝ «Դոն Ժուանները Մարսելում», Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում՝ «Ատամնաբույժն արևելյան», Երևանի պետական կամերային թատրոնւմ՝ «Դեսից-դենից», Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում՝ «Հիվանդները» ներկայացումները:
