«Ժողովուրդ». Հատուկ Պերմյակովի համար նյարդաբանության սենյակ են բացել, պահում են հատուկ պայմաններում


09:48 , 18 մարտ, 2015

«Այս տարվա հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով գտնվում է հոսպիտալում: Ըստ նույն տեղեկությունների՝ ռազմաբազայի հոսպիտալում հատուկ Պերմյակովի համար նյարդաբանության սենյակ են բացել: Ռազմաբազայի աշխատակիցների խոսքով որոնց անունները հարգելի պատճառով չենք հրապարակում, նախկինում ռազմաբազայի զինվորների համար նման հատուկ պայմաններ չեն ստեղծվել, և բոլոր զինվորականները բժշկական օգնություն են ստացել հավասար պայմաններում: Սակայն Պերմյակովին հոսպիտալում պահում են առանձին և հատուկ նրա համար ստեղծված պայմաններում»,–գրում է թերթը։