Գերազանց նախաճաշ. ձուն լոլիկի մեջ


09:09 , 18 մարտ, 2015

Բաղադրությունը

3 հատ լոլիկ 
3 թեյի գդալ կարագ
3 հատ ձու
Աղ և պղպեղ 
Կանաչ սոխ 



Պատրաստման եղանակը

Նախօրոք տաքացնել ջեռոցում մինչեւ 190C: Կտրել լոլիկի գլուխը և հեռացնել միջուկը:
Սկուտեղի վրա գցել թուղթ՝ թխելու համար: Դնել լոլիկները թղթի վրա: Յուրաքանչյուր լոլիկի մեջ լցնել 1 թեյի գդալ կարագ, ջարդել վրան ձու, աղ անել: Թխել 25-30 րոպե: Պղպեղ անել ըստ ցանկության: Զարդարել կանաչ սոխով:
Մատուցել տաք վիճակում հացի հետ: