Հայտնի է Էմմա Սթոունի մասնակցությամբ «Գեղեցկուհին և հրեշը» ֆիլմի պրեմիերայի ամսաթիվը


06:58 , 18 մարտ, 2015

Tert.am–ը գրում է.

Disney-ի «Գեղեցկուհին և հրեշը» հեքիաթի էկրանավորման պրեմիերան նախատեսված է 2017-ի մարտի 17-ին:

Ինչպես գրում է Rbc.ru-ն` The Hollywood Reporter-ին հղումով, գեղեցկուհու դերը ֆիլմում կմարմնավորի Էմմա Սթոունը, ով հայտնի է Հերմիոնայի դերակատարմամբ` Հարի Փոթերի մասին ֆիլմաշարում: Հրեշի դերը կկատարի Դեն Սթիվենսը` «Դաունթաունի աբբայություն» դրամատիկ սերիալի հերոսը: Ֆիլմում կնկարահանվեն նաև Լյուկ Էվանսը, Էմմա Թոմփսոնը և Քևին Քլայնը:

Ֆիլմի ռեժիսորն է Բիլ Կոնդոնը, ով 2011-ին և 2012-ին նկարահանել է «Մթնշաղ» ֆրենչայզի վերջին ֆիլմերը: Ֆիլմի համար երաժշտություն կգրի 8 «Օսկարի» դափնեկիր Ալան Մենքենը, ով «Պոկահոնտաս», «Ալադին», «Ջրահարսը» մուլտֆիլմերի և «Գեղեցկուհին ու հրեշը» մուլտֆիլմի բնօրինակի երաժշտության հեղինակն է: