04:57 , 18 մարտ, 2015Դուբայն, ինչ խոսք, գեղեցիկ քաղաք է։ Գերժամանակակից ենթակառուցվածքներով, բարձրահարկ շենքերով և նորաձև այս քաղաքը երբեմն այնքան անհամատեղելի, այնքան անհարմար է թվում, որ մի պահ կասկածի տակ են դրվում վերը թվարկված հատկանիշները։

Օրինակ, վերցնենք ժամանակակից հատվածներից մեկը. գեղեցիկ օազիս` կառուցված համատարած անապատի մեջ։

Գեղեցիկ արմավենիներ, բարձրահարկ գրասենյակային շենքեր, հարթ ասֆալտ...

Բայց մայթը հանկարծակի վերջանում է, և սկսվում է... անապատը։

Գերժամանակակից և գեղեցիկ շինությունների արանքում համատարած դատարկությունը լցված է բացառապես ավազով։

Գուցե ասեք, որ դեռ չեն ավարտել շինարարութունը։ Գուցե...


Բայց շատ շինություններ բավական ժամանակ է՝ շահագործվում են, սակայն դրանց շրջակայքն այդպես էլ բարեկարգված չէ։
Դուբայը մի մեծ շինհրապարակ է, որտեղ աշխատանքներն ավարտելուց հետո գուցե և բարեկարգեն շրջակայքը։
Ամենուր ինչ–որ բան են սարքում, վերանորոգում, մաքրում, բայց բավական է՝ փչի քամին, և ավազը նորից իր հետ տեղն է վերադառնում։

Գուցե և ավարտեն շինարարությունը և քաղաքն իսկական այգի սարքեն՝ հազվադեպ հանդիպող այս հատվածների պես։
Եվ ողջ անապատը կվերածվի կանաչ օազիսի
Բայց այդ ճանապարհը բավական բարդ է։
Ջրատար խողովակները հատիկ–հատիկ անցկացվում են բույսերի տակ, որպեսզի հնարավոր լինի խոնավություն ապահովել համատարած տապի մեջ։
Գուցե մի օր ջուրը նաև այստեղ հասնի։ Ի դեպ, ձախ կողմում բազմահարկ վճարովի ավտոկայանատեղին է։
Բայց ինչո՞ւ վճարել, եթե կարելի է շինության կողքի ավազների վրա անվճար կայանել։

Այսպես էլ անապատի և երկնաքերերի անհամատեղելիության մեջ կանգնած է այս քաղաքը։

Անտառի փոխարեն այստեղ շենքեր են աճում, իսկ բուսականությանը փոխարինում է ավազը... համատարած ավազը։


Օրինակ, սա Միլլենիում աշտարակն է (285 մ), որը կառուցվել է դեռ 2006 թ.–ին, բայց շրջակայքը մինչ օրս բարեկարգված չէ։
Աշտարակը շրջապատում է անապատը։

Այս մեկը ևս վաղուց կառուցված շենք է։
Իսկ սա այն հատվածն է, որտեղ համատեղել են շինություններն ու շրջակայքը։

Բայց, էլի, ավազը կամաց–կամաց կլանում է մայթը։

Թվում է, թե հերթը տներինն է...

Եթե հավատանք գիտությանն ու պատմությանը, ապա Սահարա անապատը` աշխարհի ամենամեծ անապատը, ժամանակին հարուստ բուսականությամբ ծածկված տարածք է եղել, բայց եկել է ավազը և ամեն ինչ կլանել։ Կհաջողվի՞ Դուբային պայքարել ավազի դեմ և պահպանել գոնե այն գեղեցիկը, որ ստեղծվել է այս ընթացքում, թե՞ ոչ։ Եվ ի՞նչ կլինի, երբ վերջանա նավթը։

