03:26 , 18 մարտ, 20151in.am–ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերքել է երկրում քրդական խնդրի առկայությունը, հաղորդում է Ria Novosti-ն:
«Թուրքիայում քրդական խնդիր չկա: Սակայն մեր քուրդ եղբայրները խնդիրներ ունեն, ինչպես հասարակության ցանկացած զանգված: Առկա է այն խնդիրը, որ նրանց ինքնորոշումը չի ճանաչվել»,- հայտարարել է քաղաքական գործիչը:
Նախագահի խոսքերով` խնդրահարույց է երկրի մի շարք շրջանների տնտեսական հետամնացությունը, և կառավարությունն աշխատանքներ տանում է այս ուղղությամբ: