02:50 , 18 մարտ, 2015
Tert.am–ը գրում է.
Ռուսաստանյան «Մաշան և արջը» արժանացել է մուլտիպլիկացիայի Kidscreen Awards մրցանակին, որը համարվում է Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկարի» մանկական անալոգը:
«Իզվեստիայի» փոխանցմամբ` մուլտֆիլմը հաղթել է Լավագույն անիմացիոն ֆիլմ` մուլտֆիլմ անվանակարգում:
Հայտնի մուլտսերիալի պրոդյուսեր Դմիտրի Լովեյկոն ասել է, որ առաջին անգամ է, որ ռուսաստանյան մուլտֆիլմը նման միջազգային մեծարման է արժանանում:
Kidscreen Awards-ը կոմերցիոն անիմացիայի ոլորտի ամենահեղինակավոր մրցանակներից է, որը շնորհվում է «Հաղորդումներ մանուկների համար» և «Հեռարձակում երեխաների համար» անվանակարգերում: Այն անցկացվում է ամեն տարի՝ Մայամիում:
Մինչև օրս «Մաշան և արջը» YouTube-ում ունեցել է 2,5 մլրդ դիտում:
