01:45 , 18 մարտ, 20151in.am–ը գրում է.

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Մոնակո»-ն սեփական հարկի տակ ուժերը չափեց Լոնդոնի «Արսենալ»-ի հետ:
Արսեն Վենգերի սաները սեփական հարկի տակ 1:3 հաշվով պարտությունից հետո պատասխան խաղում շատ մոտ էին հրաշքին: Խաղն ավարտվեց 0:2 հաշվով: Խաղավարտին հյուրերը կարող էին 3-րդ գոլը խփել, բայց Օլիվիե Ժիրուի` մոտ տարածությունից կատարած հարվածից հետո ֆանտաստիկ սեյվ կատարեց Սուբաշիչը:
Այսպիսով` դիմակայությունում գրանցվեց 3:3 հաշիվը: «Մոնակո»-ն մրցակցի հարկի տակ խփած ավելի շատ գոլերի հաշվին դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
«Մոնակո» – «Արսենալ»` 0:2
0:1 Ժիրու (36′), 0:2 Ռեմսի (80′)