01:28 , 18 մարտ, 2015
Tert.am–ը գրում է.
Մայիսի 9-ին Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի մոսկովյան տոնակատարություններին ներկա կլինի 26 պետության առաջնորդ, Եվրախորհդրի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությունը: Այս մասին հայտնում է Interfax-ը` վկայակոչելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը:
Մայիսի 9-ին Մոսկվա այցելելու հրավեր է ստացել 68 երկրի առաջնորդ, մինչ այժմ իր ներկայությունը հաստատել է 26-ը, այդ թվում` Չինաստանը, Հնդկաստանը, Վիետնամը, Մոնղոլիան, Կուբան, Հյուսիսային Կորեան:
Տարբեր ֆորմատներում իրենց մասնակցությունն են հաստատել Բոսնիան և Հերցեգովինան, Իսլանդիան, Մակեդոնիան, Մոնտենեգրոն, Սերբիան, Նորվեգիան:
Առանձին քննարկվում է Ֆրանսիայի նախագահ Օլանդի այցի հնարավորությունը:
2010-ին նույն հաղթանակի 65-րդ հոբելյանի միջոցառումներին ներկա էր 28 երկրի առաջնորդ:
Եվրոպական երկրների մի քանի առաջնորդներ, այդ թվում` Գերմանիայի կանցլերը, Չեխիայի նախագահը և այլք հրաժարվել են Մայիսի 9-ին Մոսկվա գալ: