00:02 , 18 մարտ, 2015
1in.am-ը գրում է․
Իսպանացի գրող Միգել դե Սերվանտես Սաավեդրայի և նրա կնոջ մասունքները հայտնաբերվել են Մադրիդի մենաստաններից մեկում: Այս մասին մասնագետները հայտարարել են երեքշաբթի օրը տված մամլո կոնֆերանսին, գրում է newsru.com-ը:
Հունվարին հաղորդվում էր, որ փորձագետները «ՄՍ» անվան առաջին տառերով գերեզման են հայտնաբերել, որի մեջ միայն ոսկորներ են եղել՝ կմախքը չի պահպանվել: Գերեզմանը հայտնաբերվել է Մադրիդի Դե լաս Տրինիտարիաս մենաստանում:
Սերվանտեսի գերեզմանի տեղն անհայտ է եղել: Նա մահացել է 1616թ.: Դրանից բացի հայտնաբերվել են նաև գրողի կնոջ՝ Կատալինա դե Սալազարի մասունքները:
«Դոն Կիխոտի» հեղնակը մահացել է 69 տարեկան հասակում: Մահվանից առաջ նա Մադրիդ է տեղափոխվել և հոգևորական դարձել:
Մասնագետներին հայտնի են Սերվանտեսի արտաքին տվյալները: Նա վեց ատամ ուներ, իսկ ձախ ձեռքը կաթվածահար էր եղել: