23:56 , 17 մարտ, 2015
Araratnews.am-ը գրում է․
Թուրք լրագրող, գրող Հասան Ջեմալի՝ «1915. Հայոց ցեղասպանություն» աղմկահարույց գիրքը թարգմանվել է հայերեն։ Այս մասին հայտնում է «Ակօսը»՝ հղում կատարելով T24-ին։
Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկի՝ Ջեմալ փաշայի թոռան գիրքը տպագրվելու է «Les Prairies Ordinaires» հրատարակչության կողմից։ Գրքի ֆրանսերեն տարբերակը լույս է տեսնելու մարտի 19-ին։
Նշենք, որ «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքը հրատարակվել է 2012 թվականին թուրքերենով, իսկ մի քանի ամիս առաջ այն Երևանում ներկայացվել է հայ ընթերցողի դատին՝ հայերեն թարգմանությամբ։